Ռուբլու կուրսը եվրոյի և դոլարի նկատմամբ կտատանվի
«Ռիա նովոստի» գործակալությունը գրում է՝ ռուբլու կւորսը եվրոյի և դոլարի նկատմամբ կտատանվի՝ կապված ՌԴ, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև բանակցությունների հետ:
Ըստ աղբյուրի՝ մոսկովյան բորսաներում այսօր դոլարի փոխարժեքը 15 կոպեկով աճել է՝ կազմելով 66,75 ռուբլի: Եվրոյի փոխարժեքն իջել է 5 կոպեկով՝ կազմելով 76,4 ռուբլի:
«Ռիա նովոստիի» տվյալներով՝ նավթը թանկանում է. Բրենթ տեսակի նավթի մեկ բարելը 3,04 տոկոսով թանկացել է՝ կազմելով 58,52 դոլար:
Ավելի վաղ մասնագետները նշել էին, որ կապված ՌԴ, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների բանակցային հանդիպման հետ, արժութային շուկայում փոփոխականություն կգրանցվի: