Սաուդյան Արաբիան Ասիայի համար իջեցրել է նավթի գները
Սաուդյան Արաբիան ասիական տարածաշրջանի համար իջեցրել է մարտի նավթային ֆյուչերսների գները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում կատարելով Bloomberg-ին:
Սաուդյան Արաբիայի պետական նավթարդյունահանող ընկերությունը Arab Light ապրանքանիշի նավթի գինն իջեցրել է 0.9 դլարով, որից հետո այն 2.3 դոլարով ավել էժան է ՕՊԵԿ-ի հաստատած գնից:
Մերձավորարևելյան արտադրողները Ասիայի սպառողների համար հիմնականում մրցակցում են Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռուսաստանի հետ: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության` 2014 թվականին Չինաստանը աշխարհում երկրորդ խոշորագույն սպառողն էր ԱՄՆ-ից հետո: