Սիֆիլիսը կարելի է ախտորոշել սմարթֆոնով
Բջջային հեռախոսի համար նախատեսված աքսեսուարով կարելի է ախտորոշել սիֆիլիս ու ՄԻԱՎ հիվանդությունները: Այն հաջողությամբ փորձարկվել է Ռուանդայում 96 մարդու դեպքում: Այս մասին տեղեկացնում է «Մեդդեյլի.ռու»-ն: Մատից վերցված մեկ կաթիլ արյան միջոցով կատարվող հետազոտությունը տևում է 15 րոպե:
Նշվում է, որ այս նորարությունը իդեալական է զարգացող երկրների համար, որտեղ վարակիչ հիվանդություններն արագ տարածվում են, իսկ առողջապահական համակարգը ըստ էության չի գործում: Սարքավորումը շատ թեթև է ու փոքր, արժե 34 դոլար, հետազոտության համար միակ անհրաժեշտ բանը մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ռեագենտն է:
Սարքավորումից օգտվելը շատ հեշտ է: Հետազոտվածների 97% տոկոսն ասել է, ո իրենց դուր է եկել հետազոտության նոր ֆորմատը՝ շնորհիվ արագության ու պարզության:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա