Թայվանում ավիաղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
Թայվանում փրկարարները ավիաղետի հետևանքով զոհված ևս չորս մարդու դի են գտել: Այսպիսով, «ՏրանսԱսիա» ավիաընկերությանը պատկանող օդանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Գրում է «Գազետա.ռու»-ն:
Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է գտնել օդանավի սև արկղերը: Ինքնաթիռում եղել է 58 մարդ, որից 31-ը Չինաստանի քաղաքացիներ են եղել: Մինչ աղետը, օդաչուն հայտնել է շարժիչի անսարքության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե «TransAsia Airways» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Թայբեյ քաղաքից ուղևորվում էր Ցզինմեն, թռիչքից կարճ ժամանակ անց բախվել է էստակադայի և ընկել Կիլունգ գետը։
Նախորդող հրապարակում՝
Տեսախցիկն արձանագրել է Թայվանում մարդատար ինքնաթիռի անկումը