Թուրքիայի ԱԳ նախարարը բոյկոտել է համաժողովի նիստը Իսրայելի պատվիրակության մասնակցության պատճառով
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն վերջին վայրկյանին լքել է անվտանգության հարցերով համաժողովը, որպեսզի չմասնակցի միջոցառմանը Իսրայելի պատվիրակության հետ միասին: Այս մասին տեղեկացնում է Ռուսական «Գազետա» կայքը` հղում անելով Ռոյթերզ գործակալությանը:
«Ես պատրաստվում էի մասնակցել համաժողովին, սակայն մենք որոշեցինք հրաժարվել դրանից այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքի հարցով լսումների մասնակիցների շարքում ավելացվեցին Իսրայելի ներկայացուցիչները»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Իսրայելի իր գործընկերոջը` Բենիամին Նեթանյահուին մեղադրել էր «մարդկության դեմ կատարած հանցագործության մեջ»` նրան համեմատելով իսլամիստ գրոհայինների հետ: