Թուրքիան գաղտնի կպահի Գալիպոլիի միջոցառումների բարձրաստիճան հյուրերի ցանկը
Թուրքիայի պաշտոնական շրջանակներում մտավախություն է առաջացել, թե հայկական լոբբիստական ուժերը ձեռնամուխ են եղել խոչընդոտել Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) մարտերին նվիրված միջոցառումներին հրավիրված բարձրաստիճան հյուրերի հնարավոր մասնակցությունը: Ըստ Ermenihaber.am-ի` այս մասին տեղեկացնող «Թյուրքիյիե գազեթեսի» լրատվակայքը գրում է. «Նման տեղեկություն ստացած Անկարան պատրաստվում է գաղտնի պահել Դարդանելի մարտերի 100 ամյակի միջոցառումների ցուցակը: Միջոցառումներին իրենց մասնակցությունը հաստատած անձանց անունները ևս մինչև վերջին պահը չեն հանրայնացվելու»:
Հիշեցնենք, որ Չանաքքալեի մարտերին նվիրված տոնակատարությունները Թուրքիայում նախկինում նշվել են ամեն տարի մարտի 18-ին, սակայն այս տարի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ միջոցառումների մեկնարկը տեղափոխվել է ապրիլի 24:
Այս մասին տեղեկատվության տարածումից հետո Էրդողանը պաշտոնական հրավեր էր ուղարկել աշխարհի 102 երկրների նախագահներին, իսկ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն էլ` իր պաշտոնակիցներին:
Հրավիրյալների թվում էին ընդգրկել նաև` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ումից ավելի վաղ ինքն էր ստացել հրավեր` այս տարի Երևանում մասնակցելու Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված հիշատակի և նահատակների ոգեկոչման արարողություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը մերժել էր Էրդողանի հրավերը, իսկ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր , որ Թուրքիայի մասնակցությունը ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին քիչ է հավանական:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան