ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփել են համատեղ ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփեցին «Հաջողակ վճարում» համատեղ ակցիայի արդյունքները, որն անցկացվել է 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Բանկի հաճախորդները ակցիայի ընթացքում, հաճախ կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի 52 մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով, ստացել են հնարավորություն ոչ միայն ստանալու արագ սպասարկում, այլ նաև մասնակցելու նվերների խաղարկությանը: Այս մասին հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ակցիայի մասնակից հնարավոր էր դառնալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով բանկի քարտային/բանկային/ավանդային հաշիվների համալրման և վարկերի մարման, Պետավտոտեսչության տուգանքների մարման, ավտոկայանատեղերի համար վճարման (Parking City), խմբավորված տեսքով կոմունալ վճարումների իրականացման պարագայում:
Վերոնշյալ տիպի գործարքներ առավելագույնս իրականացրած 100 հաճախորդներ մասնակցեցին նվերների խաղարկությանը: Այն կայացել է փետրվարի 5-ին բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում առցանց հեռարձակման միջոցով, և ընթացքին հնարավորություն են ունեցել հետևելու բոլոր ցանկացողները: Ակցիայի ընթացքում բանկի վճարային տերմինալների գործարքային ակտիվությունն աճել է ավելի քան 50%-ով:
Ֆոտոխցիկը շահել է Մելս Ավագյանը, սմարթֆոնը` Հրանուշ Ստեփանյանը, պլանշետը` Արսեն Հակոբյանը: