Ուորլիք. Մինսկի խումբը ողջունում է լարվածության թուլացմանն ուղղված Նալբանդյանի ջանքերը
ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերը` ուղղված ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում արձանագրված լարվածության թուլացմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք ողջունում ենք լարվածության թուլացմանն ուղղված Էդվարդ Նալբանդյանի ջանքերը»,- գրել է Ուորլիքը:
Համանախագահը դրական է գնահատել ՀՀ արտգործնախարարի հետ Մյունխենում կայացած հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված հարցեր: