Անկարայում ԱՄՆ դեսպան. «Չեմ կարող ասել, թե ԱՄՆ նախագահն ինչ եզրույթ կօգտագործի ապրիլի 24-ին»
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի կարող ասել, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինչ եզրույթ կօգտագործի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
«Չեմ կարող խոսել, թե ինչպես կբնութագրվեն այդ դեպքերը, սակայն կարող եմ ասել, որ մեր քաղաքականությունը չի փոխվել: Մեր քաղաքականությունն այն է, որ մենք հավատում ենք, որ 1915 թվականի կոտորածների և ողբերգությունների ամբողջական, անկեղծ և արդար ճանաչումը բխում է թուրք, հայ ժողովուրդների և այդ տարիներին տուժած մարդկանց ժառանգների շահերից»,-ասել է դեսպանը: