Սպառողական գների ինդեքսի համաձայն` Ադրբեջանն ամենաթանկ երկիրն է տարածաշրջանում
Աշխարհում հայտնի «Numbeo» տվյալների բազայի կողմից կազմված «Կյանքի արժողության ինդեքս 2015»-ում Հայաստանը զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը՝ սպառողական գների ինդեքսով (40.68) դառնալով Մոլդովայից հետո ամենաէժան երկիրն ԱՊՀ-ում, իսկ Ադրբեջանը 59.13 ինդեքսով զբաղեցում է 49-րդ հորիզոնականը ներկայացված 119 երկրների շարքում: Ցուցակը հրապարակվել է «Numbeo»-ի պաշտոնական կայքում:
Վարկանշային աղյուսակի համաձայն՝ աշխարհի ամենաթանկ երկրներն են Շվեյցարիան (126.03), Նորվեգիան (118.59) և Վենեսուելան (111.01): Վերջին հորիզոնականները զբաղեցրել են Պակիստանը (30.01), Նեպալը (28.85) և Հնդկաստանը (26.27):
Ռուսաստանն ինդեքսում զբաղեցրել է 43-րդ տեղը, իսկ հարևան Վրաստանը (39.56), Իրանը (44.53) և Թուրքիան (49.55) ՝ համապատասխանաբար 107-րդ, 92-րդ և 79-րդ հորիզոնականները:
Կայքում ներկայացված ցուցանիշները հաշվարկվում են Նյու Յորքի հետ համեմատելով, որի ցուցանիշը 100 է:
Նյութեր թեմայի շուրջ՝
Freedom House. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» երկրների շարքում են
Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը` TRACE International հակակոռուպցիոն վարկանիշային աղյուսակում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները