Բժիշկները պայքարում են նռնակի պայթունից տուժած 4-ամյա փոքրիկի կյանքի համար
«Պայքարում ենք երեխայի կյանքի, ինչպես նաև նրա ծայրանդամները փրկելու համար»,- այս մասին Panorama.am-ին ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը` ներկայացնելով նռնակի պայթունից տուժած 4-ամյա երեխայի առողջական վիճակից մանրամասներ:
Նա նշեց, որ վնասվածքներ ստացած փոքրիկի վիրահատությունը տևել է 8 ժամ, կատարվել է զարկերակային անոթների վիրահատություն:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է, սպանություն է կատարվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանների ձեռնարկած արագ և անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող , 1963 թ. ծնված Մելիք Գ-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Նախորդող հրապարակում`
Նռնակ պայթեցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Նռնակի պայթյուն Նոր Նորքի բնակարաններից մեկում. բացահայտում «տաք հետքերով». ոստիկանություն
Պայթունից տուժած 4-ամյա երեխային այս պահին վիրահատում են
Նոր Նորքի բնակարաններից մեկում նռնակ են պայթեցրել. 4-այմա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա