Նռնակ պայթեցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնցի:
Փետրվարի 6-ին` ժամը 12 :40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգել է ստացվել, որ Նորքի 9-րդ զանգվածի 17 շենքի թիվ 102 բնակարանում մարդ են սպանում, իսկ ժամը 13։15-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ իրենց մոտ են տեղափոխվել 1969 թվականի ծնված Անահիտ Խաչատրյանը և 2011 թվականի ծնված աղջիկ երեխա՝ «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 6 –րդ կետերի և 235-րդ հատկանիշներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Խաչատրյանի ամուսինը նույն օրը գնացել է նշված բնակարան, որտեղ Ա.Խաչատրյանը որպես դայակ խնամելիս է եղել նույն տան բնակիչ, 2011 թվականի ծնված փոքրիկին։
Ամուսինը հյուրասենյակում վիճաբանել է կնոջ հետ և ձեռքին գտնվող, ըստ նախնական տվյալների, F1 տեսակի, բեկորային նռնակով հարվածել Ա.Խաչատրյանի գլխին, քիչ հետո հիշյալ նռնակը նետել է հյուրասենյակի բազկաթոռի ուղղությամբ, որտեղ այդ պահին գտնվել են Ա. Խաչատրյանը և փոքրիկը, որից հետո դիմել է փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա.Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գ-ն, հայտնաբերվել է։ Շատերի կյանքի համար սպանության փորձ կատարելու և ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով նա ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Նախորդող հրապարակումներ՝
Նռնակի պայթյուն Նոր Նորքի բնակարաններից մեկում. բացահայտում «տաք հետքերով». ոստիկանություն
Պայթունից տուժած 4-ամյա երեխային այս պահին վիրահատում են
Նոր Նորքի բնակարաններից մեկում նռնակ են պայթեցրել. 4-այմա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա