ԱՄԷ-ն կվերսկսի օդային հարվածներ հասցնել ԻՊ-ին
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են ԱՄՆ իշխանություններին, որ մտադիր են կրկին մասնակցել ԻՊ դիրքերի նկատմամբ հասցվող օդային հարվածներին: Այս մասին գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ հղում տալով «Նյու Յորք Թայմզին»:
Նշենք, որ ԱՄԷ-ն դադարեցրել էր թռիչքները ԻՊ դեմ գործողություններում անցած տարվա դեկտեմբերին այն բանից հետո, երբ հորդանանցի օդաչուն պատանդ էր վերցվել զինյալների կողմից:
Աբու-Դաբին իր մասնակցությունը վերսկսելը պատճառաբանել է իր օդաչուների կյանքի անվտանգությամբ: ԱՄԷ-ն նաև իր մասնակցությունը կապել է որոնողական և փրկարարական աշխատանքների կատարելագործման հետ: