«Մենք բոլորս միակարծիք ենք, որ լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտություն կա». Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ՝ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին Թվիթերի իր միկրոբոլուգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք բոլորս միակարծիք ենք, որ լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտություն կա»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Փետրվարի 6-ին համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ արտահայտելով անհանգստություն շփման գծի երկայնքով և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին` ներառյալ քաղաքացիական տարածքներում, միջադեպերի աճի վերաբերալ: Նաև կոչ են արել առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել նախագահների միջև երկխոսությունը:
Համանախագահները կայցելեն տարածաշրջան այս ամսվա վերջին:
Նախորդող հրապարակումներ՝
Համանախագահները կոչ են անում վերսկսել բանակցությունները նախագահների միջև
Նալբանդյանը՝ համանախագահներին. Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը