Որպես հայ, ամաչում եմ, որ նման բան է կատարվել մեր երկրում. Նալչաջյանը` Ռազմական ինստիտուտում կատարվածի մասին
«Հեռուստացույցով ամեն օր ցուցադրվող ագրեսիա քարոզող ֆիլմերը, տարբեր հանցագործությունների էկրանավորումը, չի կարող իր ազդեցությունը չունենալ հասարակության ընկալումների վրա»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ծառայակիցների կողմից կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությանը:
Հոգաբանի խոսքերով` այսօր կանգնած ենք մի սերնդի առջև, որտեղ ուժեղ, կարող և ազդեցիկ լինելու ամբողջ պատկերը դաժան և բթամիտ լինելու հետ է կապված:
«Այսօր բարոյականության նոր սահմանումներ են ստեղծվել՝ սա ճիշտ է, նա սխալ, ու դրա համար կարող են նույնիսկ մարդ սպանել: Այս փողոցային բարքերի դեմ է պետք պայքարել»,- նշեց Կ.Նալչաջյանը:
Հոգեբանը չի պատկերացնում, թե մարդիկ ինչ աստիճանի դաժան պետք են լինի, որ մարդ սպանեն, որից հետո բեմականացնեն նրա մահը:
«Նրանք կարողացել են մի ամբողջ սցենար մտածել ու դաժանորեն իրականացնել այն: Ես իմ աչքով եմ տեսել, թե ուրիշ տղաներ սահմանում ինչ են անում, և, երբ ապագա սպաները նման բան են անում, սա փաստում է, որ փողոցային բարքերը տեղափոխվել են բանակ և չորս հոգով հարձակվում են մեկի վրա ու սպանում: Սա սարսափելի է և անուն չունի: Ես, որպես հայ, ամաչում եմ, որ նման բան է կատարվել մեր երկրում: Մենք պետք է ջանք գործադրենք, որ այս բացասական արժեքները դուրս գան հասարակության միջից»,- ասաց հոգեբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները