Պորոշենկոն մոսկովյան ֆրանս-գերմանական ջանքերը դրական է գնահատել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Մոսկվայում Օլանդի և Մերկելի ներկայացրած պլանը Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման համար կարող է արդյունավետ լինել: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ուկրաինայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ ֆրանս-գերմանական նախաձեռնությունը կարող է Եվրոպայում ավելի անվտանգ միջավայր ստեղծել:
Հիշեցնենք, որ Օլանդի և Մերկելի հանդիպումը Պուտինի հետ տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի վեցին: Իսկ փետրվարի հինգին Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը Կիևում հանդիպել էին Պորոշենկոյի հետ՝ քննարկելով խաղաղ կարգավորման հետ կապված հարցերը: