Հրաժարական է տվել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետը
Նախօրեին հրաժարական է տվել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) պետ Հաքան Ֆիդանը: Ըստ «Hurriyet» պարբերականի` Ֆիդանը նման քայլի դիմել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել կարողանալու համար: Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն` Ֆիդանը պատգամավոր կառաջադրվի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակությունից (ԱԶԿ-AKP):
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ հետախուզության արդեն նախկին պետը կարող է այլընտրանքային թենկնածու լինել վարչապետի պաշտոնի համար: Նման տեսակետ մասնավորապես հայտնել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Էնգին Ալթայը:
Հաքան Ֆիդանը համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամերձավոր անձը: Քաղաքական շրջանակներում խոսվում է նաև այն մասին, որ Ֆիդանին կարող է վստահվել արտգործնախարարի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները