Ահմեդ Դավութօղլու. «Մենք չենք նահանջելու հայկական լոբբիի առաջ»
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր կառավարությունը չի նահանջելու ոչ հայկական, ոչ հրեական և ոչ էլ թուրք-հունական փոքրամասնության լոբբիների առաջ: Նա այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հունվարի 31-ի ելույթից հետո, որում նա նշել էր, որ գյուլենականներն իրենց ջանքերն են միավորել Իսրայելի հետախուզական ծառայության հետ: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
«Ես հայտարարում եմ, որ մենք չեն նահանջել և չենք նահանջելու հրեական, հայկական կամ թուրք-հունական փոքրամասնության լոբբիների առաջ: Ես դիմում եմ զուգահեռ լոբբիին, որը ուղերձներ է հղում նրանց` մենք արժանապատվորեն կանգնելու ենք ձեր առաջ անկախ այն բանից, թե որտեղ եք: Դուք ողորմելի եք ազգին դավաճանելու համար»,-«Արդարություն և զարգացում կուսակցության» Ստամբուլի մասնաճյուղի համագումարի ժամանակ հայտարարել է Դավութօղլուն:
Նշենք, որ Էրդողանը հունվարի 31-ին հայտարարել էր, որ թուրք գիտնական և հասարակական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցները համագործակցել են Մոսադի հետ: