BAFTA. «Ոսկե դիմակները» գտել են իրենց տերերին
Լոնդոնում նախօրեին կայացել է Բրիտանական կինոյի և հեռուստաարվեստի ակադեմիայի մրցանակաբաշխությունը (BAFTA):
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել Ռիչարդ Լինկլեյտերի «Պատանեկություն» ((Boyhood)) ֆիլմը, իսկ նա էլ ճանաչվել է լավագույն ռեժիսոր: Այս ֆիլմը մրցանակի է արժանացել նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Պատրիցիա Արկետտ) անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում մրցանակի է արժանացել «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմը: Ֆիլմը հաղթել է ևս չորս անվանակարգում՝ «Լավագույն երաժշտություն», «Լավագույն գրիմ և սանրվածք», «Լավագույն հագուստ», «Լավագույն բեմադրող նկարիչ»:
Տարվա լավագույն դերասան է ճանաչվել Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմի համար, որն արժանացել է նաև մրցանակի «Լավագույն բրիտանական ֆիլմ» և «Լավագույն հեշտացված սցենար» անվանակարգերում։
Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս Էլիս» ֆիլմի համար։
Տասն անվանակարգերում ներկայացված «Բրդման» ֆիլմն արժանացել է միայն մեկ մրցանակի՝ «Լավագույն օպերատորական աշխատանքի»:
«Citizenfour»-ը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ: Ֆիլմի հիմքում ընկած է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ հարցազրույցը:
Լեհ ռեժիսոր Պ. Պավլիկովսկու «Իդա»-ն ճանաչվել է լավագույն օտարալեզու ֆիլմը:
Բրիտանական կինոյի և հեռուստաարվեստի ակադեմիայի մրցանակաբաշխության հաղթողներն արժանանում են ոսկե դիմակների:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է 1948 թվականից: «Ոսկե գլոբուսը», ինչպես նաև այս մրցանակաբաշխությունը համարվում է «Օսկար»-ի գլխավոր «փորձը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում