Եվրոյի փոխարժեքն իջել է 75 ռուբլուց
ՌԴ Կենտրոնական բանկի կաղմից հաստատված պաշտոնական փոխարժեքը այսօր՝ փետրվարի տասին 74,58 ռուբլի է կազմում: Այն նվազել է ավելի քան մեկ ռուբլով: Դոլարի փոխարժեքը նվազել է 26 կոպեկով՝ կազմելով 65,78 ռուբլի: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու» կայքը:
Աղբյուրը նշում է, որ ռուբլին ամրապնդում է իր դիրքերը նավթի թանկացման ֆոնի վրա: «Լենտա»-ի տվյալներով՝ լոնդոնյան բորսաներում Բրենթ տեսակի մեկ բարել նավթն արժե 57,57 դոլար:
Նշենք, որ 2014 թվականի նոյեմբերի տասին ՌԴ ԿԲ-ն հետաձգել էր միջամտությունները և չեղարկել երկու արժույթների զամբյուղը: Այդ կերպ ԿԲ-ն, փաստորեն, հայտարարել էր ռուբլու «լողացող փոխարժեքին» անցնելու մասին: