Իրաքյան բանակը երկրի արևմուտքում ԻՊ մոտ 30 գրոհայինների է վերացրել
Իրաքյան բանակի զինվորներն այսօր հատուկ գործողություններ են իրականացրել Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում՝ վերազնելով Իսլամական Պետության 29 գրոհայինների: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ գրոհայիններին վերացրել են Հադիթ և Բեյջի քաղաքները կապող ճանապարհին: Այլ մանրամասներ չեն հայտնում:
Հիշեցնենք, որ Սիրիայի և Իրաքի զգալի տարածքներ զավթած ԻՊ-ն 2014 թվականին լայնորեն ընդարձակվեց՝ այդ տարածքներում խալիֆաթի ստեղծման մասին հայտարարելով:
ԻՊ դեմ կռվող միասնական ճակատ չկա: Նրա դեմ կռվում են Իրաքի, Սիրիայի ուժերը, ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիոն ուժերը, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի քրդերը: