«Պահանջը չկատարելու դեպքում կրկին կհավաքվենք». բողոքի ակցիան ավարտվեց
«Մեր պահանջը միակն է և արդարացված՝ արագ օպերատիվ և բացահայտում այս քստմնելի, վայրագ հանցագործության»: ՀՀ ոստիկանության մոտ հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան մեկնարկել էր կառավարության շենքի դիմաց, որից հետո մասնակիցները շարժվեցին դեպի ոստիկանություն: Թեև ոստիկանության աշխատակիցները մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ ոստիկանության շենքին, սակայն մասնակիցներն իրենց բողոքներն ու ելույթները հնչեցրին Նալբանդյան փողոցի վերջնամասում:
«Օրը ցերեկով քաղաքացուն գողանում են իր քաղաքից, իր փողոցից: Բոլորիս արժանապատվությունը խոցված է, կատարեք ձեր իրավասությունները, շուտափույթ բացահայտեք և ոճրագործներին, և պատվիրատուներին»,-նշեց Արտյոմ Խաչատրյանը:
Ակցիային ներկա Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրեց. «Մենք այստեղ ենք, ոստիկանությունից պահանջելու սեղմ ժամկետում բացահայտելու այս հանցագործությունը, եթե ոչ, ապա դնելու ենք հրաժարականների խնդիր, կոնկրետ իշխանափոխության խնդիր»:
Ակցիան ավարտվեց Նալաբանդյան փողոցում: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց ցրվել՝ պահանջները չկատարելու դեպքում կրկին հավաքվելու պայմանով:
Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանը, փետրվարի 7-ին անհայտ անձանց կողմից առևանգվել էր և մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի ենթարկվել: Այս պահին նա գտնվում է «Մալաթիա-Սեբաստիա» բժշկական կենտրոնում, նրա վիճակը կայուն է:
Նախորդող հրապարակումներ՝
Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ոստիկանություն
«Սա մարտահրավեր է հայ ժողովրդին, Հայաստանում մարդ չպետք է ծեծվի իր գործունեության համար»
«Մենք բոլորս Արտակ ենք». Կառավարության դիմաց բողոքի ցույցը սկսվել է
Մինչև դեպքի լիակատար բացահայտումը՝ քննարկել Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը. ԲՀԿ
Ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել