Հայ շախմատիստները` «Մոսկովյան օփենում»
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտված «Մոսկովյան օփեն» փառատոնի գլխավոր մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 244 մասնակիցների մեջ բաժանեց 2-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: 8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Փառատոնի ուսանողական մրցաշարում, որն անցկացվում էր շրջանային մրցակարգով, մեծ հաջողության հասավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:
Փառատոնի շրջանակներում անցկացված սիրող շախմատիստների մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Վ. Մանուկյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 326 մասնակիցների մեջ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մանուկյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: 8,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Սերգեյ Գալախովը (Ռուսաստան):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները