Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
Այսօր ժամը 21:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարների ջանքերով Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում սաստիկ բքի և առատ ձյան պատճառով արգելափակված երկու ծանրաքաշ մեքենաները դուրս են բերվել արգելափակումից, և ճանապարհը կրկին դարձել է երկկողմանի երթևեկելի: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում սաստիկ բքի և առատ ձյան պատճառով երկու ծանրաքաշ մեքենաներ արգելափակվել էին, որոնց հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա