Տիգրան Բալայան. Ադրբեջանի նախագահը հրաժարվում է հավատարիմ մնալ համանախագահների առաջարկած սկզբունքներին
Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահը ներկայացրել է ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ սեփական խեղաթյուրված պատկերացումները: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Մյունխենում անվտանգության խորհրդաժողովում Ալիևի ելույթին:
Տ. Բալայանը նաև գրել է, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հավատարիմ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու սկզբունքից՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկ այլ գրառման համաձայն, Ադրբեջանի նախագահը հրաժարվում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման երեք սկզբունքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները