Ասադը պատրաստ է համագործակցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում հարցազրույց է տվել BBC-ի` Մերձավոր Արևելքի բաժնի խմբագիր Ջերեմի Բոուենին:
Ինչպես վստահեցնում է Ասադը, նրա կառավարությունը «ուղերձներ է ստանում» միջազգային կոալիցիայի ներկայացուցիչներից, որը հակազդում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ:
Սիրիայի նախագահի խոսքով, կոալիցիայի հետ ուղիղ համագործակցությունը դադարել է 2014 թվականի սեպտեմբերից, երբ Սիրիայում վերջիններս սկսեցին օդային հարվածներ իրականացնել:
Ասադը պարզաբանել է, որ «ընդհանուր տեղեկությունը, որը տակտիկական բնույթ չունի» Դամասկոսին հասնում է «երրորդ երկրների միջոցով», այդ թվում Իրաքի, սակայն նա բացառել է Սիրիայի ուղիղ մասնակցությունը միջազգային կոալիցիայի գործողություններին:
«Ոչ, մենք չենք կարող դա անել մի պարզ պատճառով. մենք չենք կարող դաշնակից լինել այն երկրներին, որոնք աջակցում են ահաբեկչությանը»,-ասել է Ասադը` միաժամանակ նշելով, որ դեմ չէ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար համագործակցել այլ երկրների հետ, սակայն դեմ է Սիրիայի ղեկավարության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցություններին: