Հակոբ Հակոբյանն առողջական անհանգստացնող խնդիրներ չունի. ՔԿՎ
Կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) երեկ երեկոյան բժիշկ է խնդրել: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկը նրան զննել է, բայց Հ. Հակոբյանը խնդրել է նաև հնարավորության դեպքում դրսից բժիշկ հրավիրել:
«Դրսից հրավիրվել է բժիշկ, ուսումնասիրվել է, նորմալ է, առողջական անհանգստացնող խնդիր չունի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և Հակոբ Հակոբյանին կալանավորորելու մասին որոշում կայացրել: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 7 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Այսինքն, նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ, որի արդյունքում անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը հասցվել է խոշոր չափի վնաս, ինչպես նաև չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց:
Նախոորդող հրապարակումներ՝
Կալանքի տակ գտնվող նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը զայրացած է ու նեղված
Ճոյտի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Ճոյտի որդին պնդում է, որ իր հորն առաջադրված բոլոր մեղադրանքներն անօրինական են. «Ժողովուրդ»
Քննիչը, հնարավոր է, Ճոյտի նկարահանած ֆիլմն առգրավվելու որոշում կայացնի. «ՀԺ»
Քրեական գործի հարուցումը կապ ունի՞ Հակոբյանի նկարահանած ֆիլմի հետ. հարց ֆինանսների փոխնախարարին
Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները