Ականատես. Կոտորածից առաջ թուրք զինվորները հայերի հետ հաց էին կիսում
Թուրքական «Իլեթիշիմ» հրատարակչատունը հրատարակել է Մուրադ Քահրամանի «Երկինքը կորցրած արծիվը» գրիքը, որտեղ 1937-1938-ի Դերսիմի կոտորածների գլխավոր ականատես Սարգիս Գրիգորյանը մանրամասն պատմել է Խոզաթի շրջանի Զըմեք գյուղում տեղի ունեցած կոտորածների մասին։ Այս մասին հայտնում է Horizon Weekly-ին` հղում կատարելով թուրքական T24-ին:
Գրքում 12-ամյա Սարգիսը պատմել է, որ իրենց գյուղի մոտ գտնվող Սպիտակ լեռան վրա տեղակայած թուրք զինվորականների ու հայ բնակչության հարաբերություններն այնքան լավ էին, որ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ մի օր թուրքրերը դաժանորեն կջարդեն գյուղացիներին:
Նա նշել է, որ կոտորածը սկսելուց ընդամենը մեկ օր առաջ գյուղի տղամարդիկ այցելել էին զինվորներին և խորոված կերել նրանց հետ:
Սարգիսը շեշտել է, որ հարձակման օրը զինվորները կրակել են անխտիր բոլորի վրա, իսկ ինքը փրկվել է մահացած ձևանալով, սակայն կողքին տեսել է սպանված մորը և քրոջը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները