Կառավարությունը, հնարավոր է, հրաժարվի Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից. «ՀԺ»
ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած «Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները պնդում են, որ ՀՀ կառավարությունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից: Այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել:
«Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշեց սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից փող ներգրավելու գործընթացը: Այդ նպատակով կառավարությունն ընտրեց այն ընկերությունները, որոնք կկազմակերպեն այդ գործընթացը: Սակայն այդ օրերին աշխարհահռչակ վարկանիշային կազմակերպությունները նվազեցրեցին Հայաստանի վարկանիշը, ինչն ուղղակիորեն ենթադրում է, որ Եվրոբոնդերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը կտրուկ կբարձրանա»,-գրել է թերթը: