«Արմսվիսբանկ»-ն ու «Արցախբանկ»-ը առաջիկայում կհայտարարեն միավորման մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում «Արմսվիսբանկ»-ն ու «Արցախբանկ»-ը կհայտարարեն իրենց միավորման մասին: «Արցախբանկ»-ից «Ժողովուրդ»-ին պատասխանել են, որ իրենք շարունակում են իրենց բնականոն հունով աշխատել, և բանկի ներսում նման թեմայի շուրջ քննարկումներ տեղի չեն ունենում:
Բայց թերթը տեղեկացել է, որ «Արցախբանկ»-ի 43.1 տոկոս բաժնեմասը և «Արմսվիսբանկ»-ի 80 տոկոս բաժնեմասը պատկանում են նույն մարդուն՝ Վարդան Սիրմաքեսին: Ինչպես հայտնի է՝ բանկերի միաձուլման համար առանցքային որոշումը պետք է կայացնեն բաժնետերերը: Իսկ երկու բանկում միևնույն բաժնետիրոջ առկայությունը նման որոշման կայացումն առավել քան հեշտացնում է:
Ի դեպ, թերթին չի հաջողվել «Արմսվիսբանկ»-ի մարկետինգի բաժնի ներկայացուցիչների հետ կապ հաստատել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին