Ռուսաստանում համաճարակ է. Փակվել են դպրոցները
Ռուսաստանում գրիպի համաճարակ է, հայտարարվել է կարանտին: Փակված դպրոցների ու մանկապարտեզների թիվը գնալով ավելանում է: Գրում է «Լենտա.ռու» կայքը:
Երկրի գլխավոր համաճարակաբան Աննա Պոպովն ասել է, որ հայտարարված կարանտինի շրջանակում փակվել է 57 շրջանում գործող 1627 դպրոց: Գրիպի տարածման հետևանքով չի գործում 212 մանկապարտեզ:
«Սրանք անհրաժեշտ միջոցառումներ են, որպեսզի նվազեցնենք հիվանդացության մակարդակն ու երեխաներին պաշտպանենք վարակից: Երեխաների շրջանում հիվանդությունն առավել շատ տարածված է դպրոցականների մոտ»,-ասել է ՌԴ գլխավոր համաճարակաբանը:
Լրատվամիջոցը գրում է, որ վերջին շաբաթվա տվյալներն ամփոփելով, կարելի է ասել համաճարակ է սկսվում 29 շրջաններում՝ Վոլգոգրադ, Չելյաբինսկ, Պերմ, Ալթայ, Յակուտիա, Հյուսիսային Օսեթիա և այլն:
Հիվանդացության բարձր մակարդակ է գրանցվել նաև 10 քաղաքներում՝ Կալուգա, Վոլգոգրադ, Տոմսկ, Իրկուտսկ, Խաբարովսկ և այլն: Սանիտարական ծառայությունների տվյալներով, Ռուսաստանում գրիպով և շնչառական ուղիների սուր հիվանդությամբ վարակված է 30 մլն մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա