Փետրվարի 11-ից 18-ը կանցկացվի «Ռուսական արջուկ 2014» մրցանակաբաշխությունը
Այս տարի «Ռուսական արջուկ 2014»-ի մրցանակաբաշխությունները տեղի կունենան փետրվարի 11-ից 18-ը` «Մեղու 2014» հայերեն մրցույթի մրցանակաբաշխությունների հետ միաժամանակ` Հայաստանի 31 քաղաքներում և Ստեփանակերտում: Այս մասին տեղեկացնում է «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունը:
2014 թ.-ի նոյեմբերի 13-ին Հայաստանում արդեն հինգերորդ տարին պաշտոնապես անց է կացվել «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը՝ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով։ Մրցույթին մասնակցել է Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի 302 դպրոցների 2-12-րդ դասարանների 8010 աշակերտ: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են. «Ռուսական արջուկն» այս տարի Հայաստանում ունի 409 մրցանակակիր, որոնցից 146-ն արձանագրել են լավագույն արդյունք:
«Ռուսական արջուկին» Հայաստանի և Արցախի աշակերտները մասնակցում են մեծ սիրով ու հետաքրքրությամբ: Դրա մասին փաստում են մասնակիցների ակտիվության ցուցանիշները և մրցանակակիրների քանակը, ինչը տարեցտարի աճում է: Երեխաների այսպիսի ակտիվությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ հայ դպրոցականներն ամեն տարի սիրով ու ոգևորությամբ են մասնակցում աշխարհում տարբեր առարկաներից անցկացվող ամենազանգվածային մրցույթներին։
2014 թ. հոկտեմբերի 30-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում և Արցախում առաջին անգամ անց է կացվել երկար սպասված հայերենի մրցույթը, որը կոչվում է «Մեղու. հայերենը բոլորի համար»: Մրցույթին մասնակցել է Հայաստանի և Արցախի 961 դպրոցների 3-12 դասարանների 44411 աշակերտ։
Նախորդող հրապարակում՝
Այսօր «Ռուսական արջուկ» մրցույթի օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա