Իրանական ԶԼՄ-ն` ԱԺ նախագահի սպասվելիք այցի մասին
«Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է ԻԻՀ Մեջլիսի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Շեյխօլէսլամը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հրավերով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի վերջին չորսօրյա պաշտոնական այցով կմեկնի Թեհրան:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Էդվարդ Նալբանդյանի հրավերով ժամանել էր Երևան, որտեղ նա առանձին հանդիպումներ ունեցավ Նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություններ՝
Իրանի ԱԳ նախարարի երևանյան այցի ուշագրավ ուղերձները
2014թ. Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալներն աճել են