Անկարայում խորհրդային դիվանագետներին նվիրված հուշաքար է բացվել
Անկարայում բացվել է թուրքական մայրաքաղաքում նախորդ դարի քսանական թվականներին աշխատած խորհրդային դիվանագետների հիշատակին նվիրված առաջին հուշաքարը: Այս մասին գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Ըստ աղբյուրը՝ հուշաքարը գտնվում է Թուրքիայում առաջին խորհրդային դիվանագիտական առաքելության շենքի վրա՝ Անկարայի Ալթընդաղ շրջանում: Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը հուշաքարի բացման արարողության ժամանակ ասել է, որ Անկարայում առաջին խորհրդային դիվանագետները հիմք են դրել այսօրվա ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:
Անկարայի փոխքաղաքապետ Թունջայ Թեմելն էլ իր ելույթում ընդգծել է, թե «թուրք ժողովուրդը երբեք չի մոռանա այն օգնության մասին, որ ցուցաբերել է Խորհրդային Ռուսաստանը Թուրքիայի Հանրապետության կայացման հարցում՝ ազգային ազատագրական պայքարի տարիներին»: