Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի մինչև 3 աստիճանով. Զարուհի Պետրոսյան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս տարի գրանցված տաք ձմռանն ու առաջիկայում սպասվող եղանակային կանխատեսումներին, ասաց, որ այս տարվա ձմեռը բավականին հետաքրքիր էր, բայց չէր ասի՝ աննախադեպ էր:
Նրա խոսքերով՝ նման տաք ձմեռներ Հայաստանում գրանցվել են 1955, 1966, 1997, 2010 թվականներին, երբ դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը 3-5 աստիճանով նորմայից բարձր է եղել: Այս տարի նույնպես, ըստ նրա, օդի ջերմաստիճանը դեկտեմբերին և հունվարի նորմայից բարձր է եղել:
Զ.Պետրոսյանն ասաց, որ այսօր լեռնային և նախալեռնային շրջաններում առատ ձյուն է տեղում. տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը:
Առաջիկա օրերին կգրանցվեն թույլ և ուժեղ տեղումներ, փետրվարի 12-ի գիշերը Արարատյան դաշտում կգրանցվի ձնախառն անձրև, փետրվարի 13-15-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն: Նշված օրերի օդի ջերմաստիճանը ամբողջ հանրապետությունում կնվազի մինչև 3 աստիճանով:
«Եթե փետրվարի առաջին տասնօրյակում ջերմաստիճանը նորմայից բարձր էր, ապա երկրորդ տասնօրյակում այն կհավասարվի նորմային, նաև հավանական է, որ բացասական շեղում նկատվի»,- նշեց Զ.Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները