Հորդանանը ցամաքային ուժեր է տեղակայել Իրաքի հետ սահմանային գոտում
Հորդանանը ցամաքային ուժեր է տեղակայել Իրաքի հետ սահմանային գոտում «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» դիմամայելու համար: Այս մասին հայտնում է ABC News-ը`վկայակոչելով իր ունեցած հորդանանցի աղբյուրին:
Աղբյուրը փոխանցել է, որ իրենց զորքերը մնալու են սահմանին և չեն մտնելու Իրաք` առանց վերջինիս կառավարության թույլտվության:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ իսլամիստները կենդանի այրեցին հորդանանցի օդաչու Մոազ Ալ-Կասասբեհին, Հորդանանի իշխանությունները հայտարարեցին ԻԼԻՊ-ից վրեժ լուծելու և նոր թափով օդային հարվածները շարունակելու մասին:
Հորդանանը արաբական այն չորս երկրներից մեկն է, որը մասնակցում է ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածներին: