Քննարկվել է գյուղական տարածքների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ծրագիրը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությւոնը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի 2014թ. բյուջեում, այնուհետև քննարկել ու հաստատել է 2015թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հիմնադրամի հաստիքացուցակի և 2015թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:
Հաստատվել է նաև հիմնադրամի 2014թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպությունը և հիմնադրամի ներդրումների պահեստավորման կանոնակարգը: Փոփոխություններ են կատարվել հիմնադրամի հաստիքացուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում