Ռուսաստանի 15 տոկոս գնաճը կփոխանցվի մեր տնտեսություն. «Ժամանակ»
Ռուսաստանի ԿԲ նախագահը հայտարարել է, որ երկրում 2015թ. գնաճը կարող է անցնել 15 տոկոսի սահմանը: Ըստ պաշտոնյայի՝ գնաճի գագաթնակետը լինելու է տարվա երկրորդ եռամսյակին: Նման գնաճը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանի գնաճը կփոխանցվի և կազդի մեր ներքին շուկայի վրա, իսկ ներմուծվող ապրանքները կթանկանան: Նրա խոսքերով՝ Ռուսաստանում գնաճն այս պահին 12 տոկոս է, և տարվա երկրորդ եռամսյակի համար 15 տոկոսը միանգամայն իրատեսական ցուցանիշ է: Բացի 750 անուն ապրանքատեսակներից, որոնց ժամկետներն, ըստ Խաչատրյանի հետաձգվել են, մյուս ապրանքատեսակների մասով գնաճը հայկական շուկայում անխուսափելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին