Ռուբեն Բաբայան. Գործը պետք է ծնվի, երբ արվեստագետը խոսք ասելու պահանջը զգա
«Այդքան էլ կողմնակից չեմ տաբեր առիթների կապակցությամբ ներկայացումներ անել: Պետք է ծնվի այդ ներկայացումը, արվեստագետը խոսք ասելու պահանջը զգա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ պատասխանելով հարցին, արդյ՞ոք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացում չի բեմադրելու:
Նա միաժամանակ ցավով արձանագրեց, որ նման իրադարձություները շատ մարդկանց մոտ սպեկուլյացիաներ են առաջանում:
Ռ. Բաբայանն ասաց, որ թատրոնում կլինեն Ցեղասպանությանը նվիրված բեմադրություններ, օրինակ՝ Նարեկ Դուրյանի «Նեմեսիս»-ը, իսկ օգոստոսին Իտալիայից Հայաստան է գալու երաժիշտների, դերասանների խումբ և Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տիկնիկային թատրոնում բեմադրելու են Կոստան Զարյանի ստեղծագործությունների հիման վրա մեծ ներկայացում:
Արվեստագետի կարծիքով, արվեստի գործը պետք է իր հետ լույս բերի. «Առավել ևս արվեստի մեջ պետք է լույս լինի: Նման արվեստի կողմնակից եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան