Անգլիայի թագուհին ապրիլի 24-ին կմեկնի Թուրքիա
Թուրքական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակում ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) մարտերի 100 ամյակին նվիրված միջոցառումների մասին: Ermenihaber.am-ը հայտնում է, որ ըստ թուրքական «dunya.com» լրատվակայքի, ապրիլի 24-ին կայանալիք պաշտոնական միջոցառումներին մասնակցելու է Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը: Նրա անվտանգությունն ապահովելու են 7 կործանիչ ռազմանավեր:
Աղբյուրը նշում է նաև, որ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից շուրջ 14.000 զբոսաշրջիկ է մեկնելու Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի մարտերում զոհված ավստրալացի զինվորների հիշատակի ոգեկոչման արարողություններին:
Չանաքքալեի նահանգապետարանը ապրիլի 24-25-ի պաշտոնական արարողությունների հանդիսատեսի թիվը սահմանել է առավելագույնը 13.000: Նրանք, ովքեր չեն ունենա համապատասխան թույլտվության քարտ, չեն կարողանա մուտք գործել միջոցառումների անցկացման վայր: Այդ իսկ պատճառով Թուրքիայի քաղաքացիները հիմնականում զրկված կլինեն միջոցառումներին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունից: