ԱՄՆ Նյու Հեմպշիր նահանգի Ներկայացուցիչների պալատն արգելափակել է հակահայկական բանաձևը
ԱՄՆ-ի Նյու Հեմպշիր նահանգի Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Արցախի անկախությունը հարցականի տակ դնող HR6 հակահայկական բանաձևը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA) Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Հայտարարության մեջ կոմիտեն իր երախտագիտությունն է հայտնում Նյու Հեմպշիր նահանգից ներկայացուցիչ Գարի Ազարյանին, Մերրիմաք հովտի Հայ Ազգային Կոմիտեին և ակտիվիստների աճող թվին՝ հակահայկական բանաձևի արգելափակման գործում իրենց առաջատար դերի համար:
Հիշեցնենք, որ օրերս Կոլորադո Նահանգի Սենատն այդ թվում Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ջանքերով քննարկումից հետ է կանչել վիճելի SJR 15-006 բանաձևը, որը քարոզում էր «ԱՄՆ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն»:
Նյութ թեմայի շուրջ՝
Կոլորադոյի Սենատը Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի ներկայությամբ տապալել է ադրբեջանամետ բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում