ՏԿԱԻՆ-ը` Արագածոտնի մարզպետի վերաբերյալ սկանդալային հրապարակման մասին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից պատասխանել են այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը, որ առողջապահության նախարարության կողմից Արագածոտնի մարզպետարանի առողջապահության վարչությունում ստուգումների արդյունքում ինչ-ինչ թերություններ են հայտնաբերվել, և դրանք հասունացնում են հերթական սկանդալը Արագածոտնի մարզպետի շուրջ:
«Մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզպետարանի առողջապահության վարչությունում վերջին 4-5 տարիների ընթացքում որևէ հետազոտություն-ստուգում չի իրականացվել:
Իսկ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի տեղեկացմամբ՝ Առողջապահության նախարարությունը ոչ միայն ստուգումներ չի իրականացրել Արագածոտնի մարզպետարանի առողջապահության վարչությունում, այլև այդպիսի իրավասություն ընդհանրապես չունի:
Անհասկանալի է մնում, թե ում էր ձեռնտու ակնհայտ կեղծ և ստահոդ «լուրով» հերթական մատնությունը սարքել Արագածոտնի մարզպետարանի և մարզպետի վրա»,-ասված է ՏԿԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում՝
Արագածոտնի մարզպետի շուրջ հերթական սկանդալն է հասունանում. «Հրապարակ»