«Ատլետիկո Մադրրիդ» ֆուտբոլային ակումբի համազգեստի վրա այլևս չի լինի Ադրբեջանի գովազդը
«Ատլետիկո Մադրրիդ» ֆուտբոլային ակումբի և Ադրբեջանի տուրիստական «Azerbaijan Land of Fire» գովազդի միջև համաձայնագրի ժամկետը լրանում է սեզոնի ավարտին, և ակումբն արդեն իսկ նոր տիտղոսային հովանավոր է փնտրում: Այս մասին հայտնում է «Sports.ru»-ն` հղում անելով «Ազերի սպորտ» պորտալին:
Պորտալի տվյալներով` Ադրբեջանի գովազդին կարող է փոխարինել «Turkish Airlines» թուրքական ավիաընկերության գովազդը, որի ղեկավարության հետ ներկայումս բանակցություններ են ընթանում:
Նյութում ասվում է, որ սույն ավիաընկերության գովազդային հոլովակներում բազմիցս նկարահանվել են հայտնի ֆուտբոլիստներ, որոնց շարքում է Լիոնել Մեսսին:
Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսին Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամը կոչ էր արել «Ատլետիկո Մադրիդի» ղեկավարությանը կասեցնել համագործակցությունն Ադրբեջանի բռնապետական վարչակազմի հետ: «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլային համազգեստի վրա գրված է «Կրակի երկիր Ադրբեջան», սակայն այդ երկրում ներկայումս այնպիսի մի իրավիճակ է, որ նշանաբանը պետք է որ լիներ` «Ադրբեջան` երկիր, որն այրում է ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքները»,- ասված էր հիմնադրամի նամակում: Իսկ ահա 2013-ի մայիսին «Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանը հովանավորում է «Ատլետիկո Մադրիդին»` ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի միլիոնավոր հանդիսատեսներին իր պաշտոնական քարոզչությամբ խաբելու նպատակով:
Նախորդիվ`
RSF. Ատլետիկո Մադրիդի հովանվորը «հալածանքների երկիր» Ադրբեջանն է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան