«Փոխանցե՛ք Պերմյակովին ՀՀ իրավապահներին». բողոքի ակցիա՝ գլխավոր դատախազության առջև
«Միանում եմ» նախաձեռնությունն այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց անկցացրեց բողոքի ակցիա՝ պահանջելով «Փոխանցե՛ք Պերմյակովին ՀՀ իրավապահներին»: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ՀՀ դատախազությունը գործի թափանցիկ և հրապարակի ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը, տա երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին, մեղավոր/ները պատժվելու են ՀՀ օրենսդրությամ: Նրանք կոչ արեցին իշխանություններին առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և կնքված միջազգային իրավական ակտերով, և ոչ թե այլ երկրի սահմանադրությամբ։
Նախաձեռնության անդամ Գևորգ Սանոյանը լրագրողների ասաց, որ օրենքի շրջանակներում բոլոր հնարավոր ձևերով փորձելու են իրենց ձայնը բարձրացնել, ակցիաները լինելու են շարունակական:
«Այսօր նամակ ենք հանձնելու դատախազություն, որտեղ ձևակերպված է մեր սկզբնական պահանջը»,- նշեց նա:
Ակցիայի մասնակիցներից Վաղինակ Շուշանյանն էլ նշեց, որ գոնե այս հարցում իշխանությունները պետք է լինեն ժողովրդի կողքին, լինեն պահանջատեր, քանի որ օտերարկրացին, ով միջազգային պայմանագրով պարտավոր է պաշտպանել հայկական սահմանները, հայ քաղաքացուն, այն նույն պաշտպանողը սպանում է մի ամբողջ ընտանիքի:
Նախաձեռնության անդամները նամակը հանձնեցին Գլխավոր դատախազություն և հեռացան:
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, հիմք ընդունելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածը, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
Նախորդող հրապարակումներ՝
Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանը միջնորդություններ է ներկայացնելու
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Վալերի Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան
ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են Պերմյակովի նկատմամբ կայազորային ռազմական դատ անցկացնելու մասին
Երեմ Սարգսյանը ներկայացնելու է Գյումրիում սպանության գործով տուժողների իրավահաջորդների շահերը
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ