Անկարան Հայոց ցեղասպանության հարցի պատճառով հետաձգել է Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի նիստը
Թուրքիայի և ԵՄ ներկայացուցիչների միջև խորհրդարանական հանդիպումը հետաձգվել է մեկ ամսով: Այն տեղի էր ունենալու փետրվարի 18-19-ը Ստամբուլում, սակայն տեղափոխվել է մարտ: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Աֆիֆ Դեմիրկիրանը Anadolu գործակալությանը փոխանցել է, որ պատճառը թուրք պատգամավորների ծանրաբեռնված աշխատանքային օրակարգն է:
Նա բացառել է այն պնդումը, որ պատճառը քաղաքական է և Թուրքիայի արձագանքն է 442 առաջարկած փոփոխություններին, որոնք ներկայացրել են Եվրախորհրդարանի պատգամավորները ամենամյա զեկուցին` նվիրված է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության պատրաստվածությանը: Զեկույցում Անկարային կոչ է արվում ճանաչել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունը և PKK-ին հանել ահաբեկչական խմբավորումների ցանկից:
«Եվրախորհրարանի պատգամավոր Քեթի Պիրին, ով պատրաստել է զեկույցը, գիտի, որ Թուրքիան այդ հարցերի հետ կապված «կարմիր գծեր» ունի,-նշել է Դեմիրկիրանը: