601 մլն դրամ` արտահանման դիվերսիֆիկացման և նոր շուկաներ մուտք գործելու համար
ՀՀ կառավարությունն արդյունաբերության զարգացման նպատակով այս տարի կներդնի 601 մլն դրամ, որն ուղղվելու է արտահանման դիվերսիֆիկացմանը և նոր շուկաներ մուտք գործելուն: Այդ նպատակով գործադիրը հաստատեց «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը»:
Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որոշման նախագիծն ուղղված է արտահանման զարգացմանը՝ որպես գործիքի առավել ընդլայնված օգտագործելուն:
«Արտահանման քաղաքականության մեջ մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, այսինքն, նոր շուկաների ձևավորմանը և դրանցում Հայաստանի ապրանքների առաջմղմանը: Այն գործիքները, որոնք մինչ այժմ կիրառվել են՝ կիրառվելու են ավելի ընդլայնված կերպով: Ծրագրում ընդգրկել ենք ոչ միայն այն ճյուղերը, որոնք արդեն ռազմավարությամբ հաստատված են 11 ենթաճյուղերով, այլ մեր քայլերը տարածելու ենք մշակող ողջ արդյունաբերության վրա»,-ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները