«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն արգելվել է Քենիայում
Քենիայի իշխանություններն արգելել են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ցուցադրությունը: Համապատասխան հանձնաժողովը չի հայտնել արգելքի պատճառը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ֆիլմում կան սեռական բնույթի բաց տեսարաններ: Ֆիլմը նկարահանված է անգլիացի գրող Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպի հիման վրա, որը հրատարակվել է 2011 թվականին:
Նմանատիպ ֆիլմերը Քենիայում հաճախ են արգելվում, քանի որ այդ երկրի հասարակությունը բավականին պահպանողական է, իսկ երկիրը մեծամասամբ քրիստոնեական:
«Մոխրագույնի 50 երանգները» արդեն արգելել են Մալայզիան և Ինդոնեզիան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում