Մինսկում հանդիպումը դեռ չի ավարտվել
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նախօրեին մեկնարկած հանդիպումը դեռ չի ավարտվել: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին» քիչ առաջ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցությունների սրահ են հրավիրել արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Նշվում է, որ «նորմանդյան ձևաչափով» բանակցությունների արդյունքում հնարավոր է փաստաթուղթ ստորագրվի: Նշենք, որ բանակցությունները շարունակվում են մոտ 13 ժամ:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ էլ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցությունների ընթացքն արդյունավետ ու «սուպեր» է որակել:
Գերմանիայի ԱԳ նախարարն էլ թվիթերյան իր էջում գրել է, որ բանակցությունների ընթացքը սովորական չէ, ինչի համար նա որոշել է մնալ Մինսկում՝ հետաձգելով Բրազիլիա նախատեսված իր այցը:
Ուկրիանայի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ բանակցություններն ընթանում են ծանր, բայց հաջողության հույս կա:
Ակնկալվում է, որ երկրների ղեկավարները բանակցությունների արդյունքում հանդես կգան հայտարարություններով, ընդհանուր մամուլի ասուլիս չի նախատեսվում: Լավրովի խոսքով, նոր համաձայնագիր կստորագրվի այսօր:
Նախորդող հրապարակում՝
Պուտինը մեկնել է Մինսկ