Հարցազրույցներ 14:31 12/02/2015

Բորիս Նավասարդյան. ԱԼԳ երկրների շարքում մամուլի ազատության ինդեքսով Հայաստանն ամենակայունն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս հրապարակվել է «Արևելյան գործընկերության» ԶԼՄ-ների ազատության 2014 թ.-ի ինդեքսը, որտեղ ներկայացված է 2014 թվականին մամուլի ազատության վիճակը Արևելյան գործընկերության վեց երկրներում` Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Ադրբեջան:

Զեկույցում տրված գնահատականների, ինչպես նաև զեկույցի կազմման մեթոդաբանության վերբերյալ Panorama.am-ը զրուցել է Հայաստանում ծրագրի իրականացնող Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

-Պարոն Նավասարդյան, զեկույցն աչքի անցկացնելուց առաջին տպավորությունն այնպիսին է, որ այն էականորեն տարբերվում է ավելի հայտնի կառույցների` «Freedom Hous»-ի, «Journalists Without Borders»-ի նմանօրինակ զեկույցներից: Կխնդրեի մի փոքր մանրամասնեք, թե ի՞նչ մեթոդաբանությամբ է կազմվել զեկույցը:
- Չէի ասի, որ լուրջ տարբերություններ կան: Մեթոդաբանությունը շատ պարզ է: Յուրաքանչյուր երկրում ընտրվում են լրատվամիջոցների ոլորտի 10 փորձագետներ, նրանք և լրագրողներ են, և իրավաբաններ և վերլուծաբաններ, ովքեր զբաղվում են լրատվամիջոցների հարցերով: Նրանք պատասխանում են հարցաշարին, որն էլ իր հերթին բաժանված է 4 ենթաբաժինների: Ըստ դրա՝ որոշվում են գնահատականները, ինչպես նաև ընդհանուր ինտեգրալը:

-Բերեմ օրինակ. Ուկրաինայում վերջին շրջանում իրավիճակն արտաքուստ այնքան էլ բարվոք չէ: Ավելին՝ միջազգային կառույցներն էլ խոսում են լրատվամիջոցների ու լրագրողների հանդեպ հետապնդումների ու սահմանափակումների մասին: Սակայն Ուկրաինայի մասով, համենայնդեպս վերջին չորս զեկույցներում դինամիկան հաշվի առնելով, այդ փոփոխությունները, կարծես, արտացոլված չեն զեկույցներում, փոխարենը տեսնում ենք, որ Ուկրաինան համեմատաբար լավ վիճակում է: Ինչո՞վ են պայմանավորված Ուկրաինային տրվող նման գնահատականները:
- Եթե ուշադիր նայենք, ըստ զեկույցի, Ուկրաինան իշխանափոխությունից հետո որոշ առաջընթաց է արձանագրել: Մինչ այդ Ուկրաինայի դիրքերը բավական ցածր էին: Ես կասեի, որ այդ փորձագետների կարծիքները, ովքեր արձանագրում են Ուկրաինայում պրոբլեմներ, միանշանակ չեն: Այսինքն` կան երկու տարբեր մոտեցումներ: Այն փորձագետները, ովքեր ներգրավված են Ուկրաինայի կողմից, նախ իրենք ելնում են նրանից և դա ընդհանրապես հետազոտության սկզբունքն է, որ մենք գնահատում ենք իրավիճակը միայն երկրի այն մասում, որը վերահսկվում է պաշտոնական իշխանություններ կողմից: Այսինքն` այն ինչ կատարվում է այլ տեղերում, օրինակ Ղրիմում կամ Դոնեցկի և Լուգանսկի այն տարածաշրջաններում, որտեղ իրավիճակը չի վերահսկվում, բնականաբար դա դուրս է մնում գնահատականից: Նաև մեկ շատ յուրահատուկ մոտեցում կա, որը բնականաբար նկատի չի ունեցվել, երբ սկսվում էր այդ հետազոտությունը, քանի որ այն սկսվել է մինչ ճգնաժամը, այսինքն հետազոտությունը 2013 թվականի առաջին կեսին է սկսվել և այն ժամանակ հստակ մոտեցում չէր ձևավորվել և ընթացքում էլ որոշեցինք առայժմ դա չփոխել: Մասնավորապես` ինչպես վերաբերվել այն հանգամանքին, որ որոշակի ճնշումների և սահմանափակումների ենթարկվում են այլ երկրների լրատվամիջոցները կամ լրագրողները, կամ այն լրատվամիջոցները, որոնց սեփականատերերն են այլ երկրի քաղաքացիներ կամ բիզնես կառույցներ: Ըստ ուկրաինացի փորձագետների` տվյալ իրավիճակում, երբ Ուկրաինան գտնվում է լուրջ առճակատման մեջ Ռուսաստանի հետ, արդարացի չէր լինի որպես խոսքի ազատության սահմանափակում դիտարկել այն միջոցները, որոնք ձեռնարկվում են փաստորեն կոնֆլիկտի այլ կողմի լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ: Սա արդարացված չէր լինի` հաշվի առնելով համարյա պատերազմական իրավիճակը:

- Օտերկրյա լրատվամիջոցների դեպքը հասկանալի է, բայց ի՞նչ կասեք, օրինակ, հենց ուկրաինական «Վեստի» թերթի հետ կապված զարգացումների մասին:
- Ես հասկանում եմ ինչ նկատի ունեք, բայց ուկրաինական «Վեստին»` որպես հոլդինգ, ավելի շատ ռուսական բիզնես էր: Նախ այս վերջին ժամանակաշրջանում, որը գնահատվում է զեկույցում և ներկայացվել է վերջերս, «Վեստին» խնդիրներ չի ունեցել, խնդիրները եղել են մինչ այդ: Բայց, հաշվի է առնվել, որ դա համարվում է ռուսական մեդիա բիզնես, և այդտեղ իրոք սեփականության խնդիրներ կան, ու մինչ այսօր էլ կան այդ խնդիրները և դրանք բարձրացվում են, բայց առայժմ կտրուկ լուծումներ չկան: Եթե վերջին ժամանակները վերցնենք, այստեղ «Ինտեր» հեռուստաընկերության խնդիրը կարելի է տեսնել, որը փակվելու վտանգի առաջ էր կանգնած, բայց հենց սեփականատերերի կազմը փոխվեց, արդեն ուկրաինացի բիզնեսմենները այդ մասնաբաժինը գնեցին, փաստորեն այսօր «Ինտեր»-ի խնդիրները լուծված են համարվում:

-Անդրադառնանք զեկույցում ներառված մյուս երկներին: Մասնավորապես` Վրաստանում նախորդ տարի բավական մեծ հնչեղություն ստացավ այն դեպքը, երբ ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում գաղտնալսող սարքեր հայտնաբերվեցին: Արդյո՞ք այս դեպքը որևէ կերպ ազդել է Վրաստանին տրվող գնահատականների վրա, որքանո՞վ է այն արտացոլված զեկույցում:
-Այո, անպայման: Ես ներկա էի Կիևում, երբ ներկայացվում էր զեկույցը, և բոլոր երկրների ներկայացուցիչները, գործընկերներն այնտեղ ներկա էին և բոլորը նշում էին, որ բոլոր երկրներում կան, այսպես ասած, տագնապալի միտումներ` այդ թվում նաև Վրաստանում՝ կապված «Վրացական երազանք» կոալիցիայի և ընդդիմության միջև կոնֆլիկտների հետ: Նրանք արդեն սկսում են որոշակի, եթե ոչ խնդիրներ, ապա որոշակի ազդակներ ձևավորել նաև լրագրողների վրա ճնշումներ գործադրելու և նրանց գործունեությունը վերահսկելու համար: Բայց առայժմ դրա պրակտիկ, փաստացի դրսևորումներ, որոնք կարող են ազդել բազմակարծության և լրագրողների ազատ գործունեության վրա, չկան: Նույնը վերաբերվում է և Մոլդովային, որտեղ սպառնալիքները հիմնակում կապված են մենաշնորհացման հետ: Այնտեղ հեռուստաընկերությունների մեծ մասը նույն անձին են պատկանում, որն էլ հիմք է ստեղծում, որպեսզի լինի վերահսկողություն և կոնկրետ քաղաքական ուղղվածություն հաղորդեն լրատվամիջոցների գործունեությանը, բայց առայժմ ակնհայտորեն այդ միտումները չեն արտացոլվում: Կամ վերցնենք Հայաստանը: Հայաստանում հիմնական արձանագրված խնդիրները դա և դատարանի և հետաքննող քննիչների կողմից տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջի հետ կապված միջադեպն էր և նախաձեռնություններ, որոնք պրակտիկ արձագանք առայժմ չեն ունեցել: Խնդիրներ են նաև իշխանության ներկայացուցիչների վիրավորական վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, այսինքն` քաղաքական էլիտայի և լրագրողների միջև հարաբերություններում ցինիզմի աճը, ինչպես նաև թվայնացման գործընթացի հետ կապված չլուծված խնդիրները, որոնք բազմաթիվ են և արդեն մի քանի տարի է, լուծում չեն գտնում: Սրանք միտումներ են, որոնք, ըստ ուսումնասիրության մեջ ներգրավված փորձագետների, առայժմ պրակտիկ արտացոլում խոսքի ազատության և բազմակարծության վրա չեն թողնում: Դա է պատճառը, որ եթե դիտարկենք Հայաստանը, ապա պարզ կդառնա, որ այդ ամբողջ ընթացքում բոլոր մնացած երկրների հետ համեմատած ամենակայուն վիճակում Հայաստանն է գտնվում:

- Պարոն Նավասարդյան, խնդիրնեը հասկանալի են, բոլոր տեղերում էլ կան, անցումային շրջան է, բայց ամեն դեպքում, եթե համեմատենք 6 երկրները, այսօր ի՞նչ տեղում են դինամիկայի առումով:
- Փաստորեն դրական դինամիկա մենք ունենք միայն Ուկրաինայում: Վրաստան, Մոլդովա, Հայաստան, քիչ թե շատ կայուն իրավիճակ է: Բելառուսում նույն կայունությունն է` մինուս նշանով, իսկ Ադրբեջանում, նույնպես հետևողական, գուցե ոչ այնքան արագ, բայց կա խոսքի ազատության անկում, եթե այսպես բնութագրենք:

- Ստացվում է, որ չնայած պատերազմին և քաղաքական ճգնաժամին, դրական դինամիկա առկա է միայն Ուկրաինայում:
- Այդպես է, Ուկրաինայում յուրահատուկ իրավիճակը, որը չէր կարող հաշվի առնվել մեթոդաբանության մեջ, փաստորեն հարցեր է առաջացնում միանշանակ: Այնտեղ ավելի շատ գնահատականների մեջ ոչ թե պրակտիկ իրավիճակն է, այլ այն փորձագետների ընկալումներն են, ովքեր ունեն դրական ակնկալիքներ և հիմնականում իրենք են ձևավորում ինչ-որ տեղ այսօրվա քաղաքականությունը Ուկրաինայի լրատվամիջոցների ոլորտում, ընդ որում, իրենց համար ընդունելի է այնտեղ տեղի ունեցող ամեն ինչ, և դա է պատճառը, որ Ուկրաինան միակ երկիրն է, որտեղ պոզիտիվ դինամիկա է արձանագրված:

- Պարզապես նման զեկույցների մեթոդաբանությունը շատ հաճախ տարօրինակ է թվում: Երբ ուսումնասիրում էի թեման, բացահայտեցի, որ օրինակ «Freedom House»-ը, եթե ավելի լայն դիտարկենք, քաղաքացիական ազատությունների կտրվածքով, 2008- ից մինչև 2015թթ -ին, քաղաքացիական ազատությունների մասով Հայաստանին կայուն 4 գնահատականն է տվել: Սա որքանո՞վ է օրինաչափ, եթե հաշվի առնենք, որ բավականին բան է փոխվել քաղաքացիական ազատությունների իրացման տեսանկյունից, այսինքն` 2008-ի 4-ը և 2015-ի 4-ը դրանք նույն բա՞նն են, թե՞ ամեն դեպքում կա տարբերություն, որն արտացոլված չէ:
-Նախ եթե դինամիկան նայենք, «Freedom House»-ն ամեն դեպքում արձանագրել է դրական միտումներ Հայաստանում 2011-2013 թվականները, այսինքն փոքր…

-Քաղաքական ազատությունների մասով 6-ից իջեցրել է 5, դա նկատել եմ…
- Որից հետո այդ առաջընթացը կանգ է առել, հաշվի առնելով, որ որոշակի խնդիրներ առաջացել են վերջին ամիսների ընթացքում: Ընդհանրապես, եթե վերցնենք «Freedom House»-ի բոլոր զեկույցները, նրանք էլ կատարյալ չեն, բայց, իմ կարծիքով, նրանք ամենաօբյեկտիվն են, մեկ պատճառով, որ «Freedom House»-ը բոլոր հարցումները, բոլոր տեղեկությունները հավաքելուց հետո իրեն իրավունք է վերապահում տալ ամեն ինչին վերլուծական գնահատական: Ոչ թե զուտ թվային տվյալները փորձագետներից վերցնում է և արտացոլում, այլ բուն զեկույցը նախապատրաստող մարդիկ իրենց իրավունք են վերապահում վերլուծել փաստերը, վերլուծել իրավիճակը և ըստ դրա դնել գնահատականներ: Դա որոշակի, բնականաբար, սուբյեկտիվություն հաղորդում է ամբողջ ուսումնասիրությանը, բայց ավելի վստահելի է դարձնում, եթե վերլուծողները բարձր կարգի պրոֆեսիոնալներ են: Նրանց դեպքում չի կարելի ժխտել, որ դա այդպես է:

- Այդ դեպքում ինչո՞վ բացատրենք, որ օրինակ «Freedom House»-ի կամ «Journalists Without Borders»-ի զեկույցներում պատկերն այլ է, արդյո՞ք պատճառը միայն մեթոդաբանությունն է:
- Այո: Այսինքն` վերջում բոլոր տվյալները, բոլոր կարծիքները, բոլոր գնահատականները հավաքելուց հետո, ուսումնասիրությունը իրականացնողները կարող են միջամտել ինչ-որ տեղ նաև կամայական մեթոդներով: Եթե նույն իրավունքը վերապահեին գործընկերները, մեր այս համատեղ ծրագրում, հաստատ տվյալները այլ կլինեին և ցուցանիշները այլ կլինեին, ուղղակի մենք առայժմ դա չենք անում, ինչը չի նշանակում, որ մենք հետագայում դա մեզ թույլ չենք տա: Որովհետև սովորում ենք առայժմ, դա լրիվ նույն ինդեքսն է, իսկ ինդեքսները ընդհանրապես կարողանում են իրենց տեղը կայուն գրավել միայն երկար տարիներ աշխատանքից հետո, միանգամից ոչ մեկ շատ բարձր որակներ չի կարողացել ապահովել: Չի բացառվում, որ հետագայում մենք էլ, ունենալով ավելի հստակ մեթոդաբանություն և հստակ մոտեցումներ, մեզ իրավունք վերապահենք միջամտելու փորձագետների տված գնահատականների մեջ, և ոչ թե ուղղակի մաթեմատիկական ձևերով նրանք ամփոփեն: Ինձ թվում է՝ եթե այդ ուղղությամբ մենք գնանք, իսկ մենք գնալու ենք, ընդհանուր օբյեկտիվության և համոզիչ լինելու առումով կմոտենանք կամ նույնիսկ կանցնենք «Freedom House»- ին, այն պատճառով, որ մենք գնահատում ենք շատ կոնկրետ տարածաշրջան, որտեղ մոտեցումները, մեթոդները, չափորոշիչները ավելի նույնական են: Մենք չենք համեմատում օրինակ Աֆրիկան Եվրոպայի հետ, որոնցում և մարտահրավերները, և խնդիրների առանձնահատկությունները լրիվ տարբեր են ու ի մի բերելը այդ ամեն ինչը դժվար է: Մենք ի վերջո նույն քաղաքական մշակույթի երկրներ ենք գնահատում, և դա մեր առավելությունն է: Ուղղակի պետք է սովորենք այդ առավելությունները օգտագործել:

-Եվ վերջին հարցը, պարոն Նավասարդյան: Բոլոր զեկույցների դեպքում փորձում էի գտնել տվյալների հավաքագրման հետ կապված աղբյուրներ, բայց կարծես զեկույցներին կից նման տեղեկություններ չեն հրապարակում, դա կոնկրետ խնդի՞ր է լուծում, թե՞ պարզապես նորմ է, չհրապարակել փորձագետների տվյալները:
-Չգիտեմ` ինչ պատճառով, միգուցե, որ աղբյուրները ավելի անկաշկանդ լինեն: Ամեն դեպքում, եթե դու հրապարակում, հանրայնացնում ես ինչ-որ անուններ, դա կարող է ճնշող ազդեցություն ունենալ մարդկանց վրա, մանավանդ, եթե դրանք այնպիսի երկրներ են, որտեղ ազատ արտահայտման և կարծիք հայտնելու իրավունքները սահմանափակված են:

-Հասկանալի է, իսկ ե՞րբ տեղի կունենա զեկույցի հայաստանյան շնորհանդեսը:
-Ամեն դեպքում դա փետրվարի մեջ է լինելու, ես այս գիշեր եմ վերադարձել Կիևից, հիմա կպլանավորենք և փետրվարի մեջ այդ պրեզենտացիան կանենք, նաև գրքերը ես բերել եմ, կբաժանենք:

Հարցազրույցը` Արմեն Մինասյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}