ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց է նախաձեռնելու. Սամվել Նիկոյան (տեսանյութ)
«2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, ապա մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»,- ՀՀԿ խորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:
Այսպիսով՝ Հանրապետական կուսակցությունը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց է նախաձեռնում:
Ավելի վաղ, կուսակցության խորհրդի նիստում ՀՀ նախագահը հայտարարել էր. «Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»:
Նախորդիվ`
«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք». Սերժ Սարգսյան
Զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի
Գագիկ Ծառուկյանը կազատվի ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից